Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
17.01.2017 | 00:03

Ես` Ժողովողս, Իսրայելի թագավոր եղա Երուսաղեմում և սիրտս տվի իմաստությամբ քննելու և խորհելու այն ամենի մասին, ինչ եղել է արեգակի ներքո։ Աստված դաժան զբաղմունք է տվել մարդու որդիներին, որ զբաղվեն արեգակի ներքո...

Սրտիս մեջ ինքս ինձ ասացի, թե` «Ահա ես ավելի մեծ եղա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում», և ես իմ սիրտը տվի ճանաչելու իմաստությունն ու գիտությունը և ավելի շատ իմաստություն ստացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել են Երուսաղեմում։


Ժողովող 1. 12-13...16

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ